6 միջոց ողջ աշխարհը անվճար շրջելու համար

Ողջ աշխարհով շրջել երազում են բոլորը, բայց ճանապարհորդությունը այն հաճույքներից է, որի համար հարկավոր է վճարել և երբեմն ոչ այնքան մատչելի գին: Ինչպես շրջել աշխարհը անվճար
Մարդկանց մեծ մասը իրենց կյանքի ընթացքում ճանապարհորդում են շատ հազվադեպ: Սակայն բարեբախտաբար գոյություն ունեն միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս, ըստ էության, միանգամայն անվճար ճամփորդել այլ երկրներ, պարզապես այդ տարբերակների վերաբերյալ գիտեն շատ քչերը:

Ճամփորդելու սիրահարներին առաջարկում ենք ծանոթանալ այն ծրագրերի եւ ռեսուրսների ցանկին, որոնց միջոցով կարելի է հնարավորինս մատչելի կամ անվճար շրջել աշխարհի բազում երկրներով:
1. ՔԱՈՒՉՍԵՐՖԻՆԳ Համաշխարհային կազմակերպություն, որ միավորում է 246 երկրներում ապրող ավելի քան վեց միլիոն մարդու, ովքեր ճանապարհորդությունների ընթացքում անվճար հյուրընկալում են միմյանց (երբեմն հյուրընկալվողի հետ նախապես պայմանավորվում են, որ նա պետք է վճարի ուտելիքի կամ այլ ծախսերը) կամ կազմակերպում համատեղ ճանապարհորդություն։

ՔաուչՍերֆինգը խթանում է տարբեր մշակույթների պատկանող մարդկանց շփումը մտերմիկ միջավայրում, փորձի փոխանակումը, նորի ճանաչումը և այլն։ Հարկավոր է պարզապես ընտրել այն քաղաքը, որ ուզում եք ուղևորվել, և կապ հաստատել կայքում գրանցված այն օգտատերերի հետ, ովքեր ապրում են այդ քաղաքում:

2. ՕԳՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ Այս ծրագրի շնորհիվ կարելի է բավական երկար ժամանակ ապահովել ինքներդ ձեզ սնունդով եւ բնակության վայրով, իսկ փոխարենը հարկավոր է միայն մի քիչ աշխատել: Որպես կանոն դա ոչ այնքան դժվար աշխատանք է՝ օրական մի քանի ժամով: Հարկավոր է միայն ընտրել աշխատանք՝ ըստ ձեր ճաշակի, ու պատրաստվել ճամփորդության: 3. ՄԻԱՑԻՐ ԹԻՄԻՆ

Այս ռեսուրսները կօգնեն նրանց, ովքեր ուզում են ծովային ճանապարհորդությունների մեկնել: Կարևորը նավի անձնակազմին ինչ-որ բանով օգտակար լինելն է: Եթե անգամ նավաստու հմտություններ չունեք, սակայն ձեր գլուխ ունեք, ապա ձեզ համար աշխատանք անպայման կգտնվի: 4. ԿՐԻԱՆԵՐԻ ԹԻՄԵՐ

կղզիներում հանգիստը թանկարժեք հաճույք է, բայց
եթե միանաք բնության պաշտպաններին ու փորձեք նրանց հետ համատեղ փրկել ծովային կրիաներին, ապա կարող եք ճանապարհորդել՝ առանց պարտքերի մեջ խրվելու: Այսպիսի կազմակերպություններում միշտ ծով աշխատանք կա, որոնց թվում նույնիսկ այնքան հեշտ եւ հետաքրքիր աշխատանք, ինչպես, օրինակ, կենդանիների պահվածքին հետևելն է:

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ 30-ը չբոլորած այն երիտասարդները, ովքեր դեռ սովորելու ցանկություն ունեն, կարող են օգտվել այս ծրագրից, որը կազմակերպում է տարբեր տեսակի թրեյնինգներ եւ կրթական ծրագրեր: Պետք է պարզապես դիմել այն ծրագրին, որը ձեզ հետաքրքրում է, ու ձեզ կտրամադրվի անվճար սնունդ եւ բնակության վայր, ինչպես նաև կփոխհատուցվի թռիչքի գումարի 70 տոկոսը: Ծրագրի մասնակցությունը, իհարկե, նույնպես անվճար է: