Հետաքրքիր փաստեր՝ Իսլանդիան ճանաչելու և սիրելու համար

15 փաստ, որոնց մասին իմանալով՝ դուք ավելի լավ կճանաչեք Իսլանդիան եւ նրա յուրօրինակ բնակիչներին: Եվ ավելի քան հավանական է, որ ձեզ մոտ էլ Իսլանդիան տեսնելու ցանկություն կառաջանա, ինչպես մեր դեպքում:

Սառցե երկիր Իսլանդիան առանձնահատուկ է ոչ միայն իր հրաշագեղ բնությամբ՝ հրաբուխներով, գեյզերներով, սառցադաշտերով եւ ջրվեժներով, այլև իր հասարակական ենթակառուցվածքներով, զարմանալի բնակիչներով, և անգամ նախագահով, որի հեռախոսահամարը կարելի է գտնել յուրաքանչյուր հեռախոսագրքի մեջ:

Օլաֆուր Ռագնար Գրիմսան՝ Իսլանդիայի նախագահը
1. Այս կղզի-պետությունը երկրագնդի ամենաուշ բնակեցված տարածքներից մեկն է: Այստեղ մարդիկ բնակություն են հաստատել միայն իններորդ դարից սկսած: Իսլանդիայի յուրաքանչյուր բնակիչ այսօր էլ կարող է հետևել իր տոհմի պատմությանը՝ ամենաառաջին բնակիչներից սկսած: Այդ նպատակով Իսլանդիայում հատուկ կայք է գործում

2. Իսլանդացիները երկրագնդի ամենաերկարակյաց մարդկանցից են: Կանանց կյանքի միջին տևողությունը 81,3 տարի է, տղամարդկանցը՝ 76,4: Տարիներ շարունակ Իսլանդիան մտնում է կյանքի բարձր մակարդակով երկրների թոփ տասնյակի մեջ:
3. Իսլանդիան այն եզակի երկրներից է, որտեղ չկա երկաթուղի: 4. Իսկ ահա փոքրիկ Ռեյկյավիկ քաղաքը երկրագնդի ամենահյուսիսային մայրաքաղաքն է:

5. Իսլանդիայում փաստացի գոյություն չունեն ազգանուններ: Կա միայն 1-2 ազգանուն, որոնք ներթափանցել են Դանիայից: Ազգանուններն այստեղ փոխարինված են հայրանուններով և «դոտտիր»՝ դուստր, կամ «սան»՝ որդի բառերով: 6. Անունները նույնպես սահմանափակ են: Երկրում գոյություն ունի հատուկ անվանացանկ, որոնցից ծնողները կարող են ընտրել անուն երեխայի համար: Ավելի յուրօրինակ

անվամբ երեխային կոչելու համար պետք է հատուկ թույլտվություն ստանալ իշխանություններից: 7. Իսլանդիայի բնակչության մեծամասնությունը հավատում է էլֆերին: Որոշ ճանապարհների վրա անգամ կարելի է հանդիպել շրջանցման նշանների այն հատվածներում, որտեղ, ըստ հավատալիքների, բնակվում են էլֆեր և այլ հեքիաթային արարածներ:

Իսլանդիայում գործում է նաև օրենք, ըստ որի՝ շինարարություն սկսելուց առաջ տարածքը պետք է ստուգել ու համոզվել, որ այդտեղ էլֆերի տներ չկան: 8. Իսլանդիայում բնական ռեսուրներն այնքան շատ են, որ կհերիքեին նույնիսկ ամբողջ Եվրոպային, միայն թե դրանց բեռնափոխադրումը չափազանց դժվար է եւ թանկ: Բանն այն է, որ Իսլանդիա կղզին գտնվում է մայրցամաքից հազար կմ հեռավորության վրա: