Ցանկացած երկրում ճամփորդելիս գտեք պրոֆեսիոնալ լուսանկարիչ

Յուրաքանչյուր ճամփորդությունից մենք անկրկնելի տպավորություններով ենք վերադառնում: Բայց ոչ հաճախ են այդ տպավորությունները արտացոլված լինում նաև մեր լուսանկարներում կամ գոնե դրանց մեծ մասում մե՛նք չենք պատկերված, այլ տարբեր տեսարժան վայրեր: Պատահական անցորդին տեսախցիկը վստահելն էլ ոչ միշտ է հուսալի, իսկ ստացված նկարները՝ ոչ այն, ինչ իսկապես ցանկանում ենք:

Եկատերինա Նիկիտինան լուսանկարիչ է: Լոնդոն նա տեղափոխվել էր ամուսնությունից հետո: Մի քանի տարի տնային տնտեսուհի եւ խոհարար լինելուց և ի վերջո ամուսնալուծվելուց հետո նա սկսեց իր համար նոր զբաղմունքներ փնտրել: լուսանկարիչների և զբոսաշրջիկների համար

Նա իրեն փորձեց լրագրողի ու լուսանկարչի դերում, արդյունքում հիմնեց ռուսալեզու ամսագիրը՝ Մեծ Բրիտանիայում ապրող ռուսների մասին, ու ամսագրի գլխավոր խմբագիրն է առ այսօր: Բայց մենք ուզում ենք խոսել մեկ այլ բանի՝ Կատերինայի հիմնած ստարտափի մասին, որը կոչվում է ֆոտուրիզմ.

Բառին ուշադիր նայելով՝ կարելի է հասկանալ, որ ստարտափը, ամենայն հավանականությամբ, նախատեսված է զբոսաշրջիկների ու լուսանկարիչների համար: Եկատերինան նախագիծը սկզբում գործարկեց Լոնդոնի համար, իսկ հետո ընդլայնեց աշխարհագրությունը, ու հիմա աշխարհի ամենատարբեր երկրներում ու քաղաքներում ֆոտուրիզմի լուսանկարիչներն ու զբոսաշրջիկները կարող են հեշտությամբ կապ հաստատել միմյանց հետ:

Ավելի քան հինգ հարյուր պրոֆեսիոնալ լուսանկարիչ արդեն իսկ գրանցված են կայքում ու իրենց ծառայություններն են առաջարկում այդ երկիր ժամանող զբոսաշրջիկներին: Մեղրամիսը Լոնդոնում
Լուսանկարչին գտնելու համար Պետք է պարզապես նշել երկիրը, ուր մեկնում եք ու ուսումնասիրել մասնագետների ցանկը: Կայքում ներկայացված են

լուսանկարիչների վերաբերյալ համառոտ տեղեկություններ, նրանց աշխատանքները, կոնտակտները ու գնացուցակը՝ երկու ժամանոց ֆոտոսեսիայի համար: Լուսանկարչի հետ կարելի է զրուցել նախապես, միասին որոշել ֆոտոսեսիայի ուղղվածությունը, երթուղին, ամրագրել օրը և, իհարկե, վճարել: Կայքում ներկայացված են նաև ֆոտոսեսիայի իդեաներ, որոնցից կարելի է օգտվել: Վերջնական լուսանկարները նույնպես կարելի է ուղարկել կայքի միջոցով: