Վեց անհավատալի գեղեցիկ վայր, որոնք պետք է տեսնել

Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող այս գեղեցիկ վայրերը կարող են չլինել բնակչության աճի, կլիմայական փոփոխությունների և բնապահպանական խնդիրների պատճառով։

Ձեր հաջորդ ճանապարհորդությունները պլանավորեք այս գեղեցիկ ուղղություններով, քանի դեռ կան ու չեն անհետացել։ Արկտիկական տունդրա․ Ալյասկա Ապագայում մեզ դժվար թե հաջողվի տեսնել տունդրայի բնության գեղեցկությունը։ Գլոբալ տաքացումն աստիճանաբար փոխում է նրա սկզբնական տեսքը։ Ձյան եւ սառույցի հալվելուց հետո տունդրայում հայտնվել են եղևնիներ, թփեր եւ

այլ բույսեր, որոնք բնորոշ չեն այս տարածքին ու վնասում են էկոհամակարգը։ Ազգային պարկ Էվերգլեյդս․ Ֆլորիդա ազգային պարկ Էվերգլեյդսը համարվում է ԱՄՆ-ի ամենագեղեցիկ վայրերից մեկը, որտեղ կարելի է մոտ գտնվել վայրի բնությանը։ Պարկը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Վերջին

հարյուրամյակում քաղաքների մեծության եւ գյուղատնտեսական աշխատանքների պատճառով պարկի տարածությունը 2 անգամ կրճատվել է։ Պակասել է նաև այս ճահճոտ տեղանքում ապրող ալիգատորներիքանակը։ Ազգային պարկ Տիկալ․ Գվատեմալա պարկ Տիկալում Տիկալում են գտնվում մայաների (Կենտրոնական Ամերիկայի խոշոր

քաղաքակրթություններից մեկը) խոշոր քաղաքներից մեկը։ Դրանք պահպանվել են հազարավոր տարիների ընթացքում, սակայն, եղանակային փոփոխությունները կամաց-կամաց հեռացնում են այս տեսարժան վայրի գեղեցկությունը։

Մեծ ստորջրյա ժայռ Խաղաղ օվկիանոսում Աշխարհի ամենախոշոր կորալյան ժայռի մեծությունը կազմում է 344 400 մետր խորանարդ։ Այն համարվում է աշխարհի ամենամեծ էկոհամակարգը, որը պարունակում է ավելի քան 350 տեսակի կորալներ։ Այն այքան մեծ է, որ երևում է նույնիսկ տիեզերքից։

Անձրևային անտառներ Ամազոնում Ամազոնի անտառներն առանձնանում են կենդանիների ու բույսերի բազմազանությամբ։ Սա աշխարհի ամենամեծ արևադարձային անտառն է, որը վերջին տարիներին խոշոր է ունեցել։

Վենետիկյան ծովալճակ Ծովալճակի կղզիների վրա է գտնվում Վենետիկը՝ աշխարհի ամենաշատ այցելություն ունեցող քաղաքը։ Օրեցօր ջրի մակարդակը բարձրանում է: Ըստ փորձագետների՝ ոչ պակաս, քան 70 տարի անց Վենետիկի շատ հատվածներ այլևս չեն լինի։