Ինչ անել, եթե Ձեր չվերթը հետաձգվել է

Միշտ ցանկանում ենք հավատալ, որ վատ իրավիճակները մեզ կշրջանցեն, հատկապես՝ արձակուրդի ընթացքում: Հանգստի մեկնելիս փորձում ենք ամեն ինչ կանխատեսել եւ նախապատրաստվել՝ դեղարկղիկ ենք վերցնում մեզ հետ, ապահովագրում ենք առողջությունը, պատճենահանում

փաստաթղթերը, սակայն կան բաներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս են: Դրանցից են, օրինակ, եղանակային պայմաններն ու չվերթի հետաձգումը: Եթե եղանակային վատ պայմանների դեմ ոչ մի բան չենք կարող անել, ապա չվերթի հետաձգման դեպքում կարող ենք վերահսկել առնվազն մեր քայլերը: Պետք է պարզապես տեղեկացված լինել մեր իրավունքների մասին:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանա ուղևորը, ով չի մեկնել ինքնաթիռով ճիշտ ժամանակին: Յուրաքանչյուր՝ կանոնավոր կամ չարտերային, ազգային կամ միջազգային ավիաընկերությունների չվերթով թռչելիս մենք ունենք միևնույն իրավունքները, դրանք կարգավորվում են առհասարակ օդանավակայաններում ուղևորների

սպասարկման հիմնական կանոններով, մեր երկրի տարածքում մասնավորապես՝ ՀՀ օդանավակայաններում ուղևորների, ուղեբեռի Ու բեռի հաշվառման և սպասարկման կանոնակարգով:
1. Նախևառաջ, ավիաընկերությունը ձեզ պարտավոր է տրամադրել հավաստի տեղեկություն չվերթի հետաձգման պատճառների ու ժամանակի վերաբերյալ:

Ըստ նշված կանոնակարգի. «56. Չվացուցակում փոփոխությունների դեպքում փոխադրողը պարտավոր է կիրառել համապատասխան միջոցներ ուղևորներին, բեռ առաքողներին այդ մասին տեղեկացնելու համար, ինչպես նաև չվացուցակի փոփոխության հետևանքով առաջացած ֆինանսական փոխհաշվարկի համար»:

2. Եթե պատրաստվում եք դիմել փոխհատուցման համար, ապա ձեզ պետք են փաստեր, որ չվերթը հետաձգվել է: Ավիաընկերության աշխատակիցը վայրէջքից հետո պարտավոր է կնիք դնել ձեր տոմսի վրա՝ թռիչքի փաստացի ժամով: 3. Մինչև երկու ժամով հետաձգվելու դեպքում դուք՝ ուղեբեռը ձեզ հետ այս ու այն կողմ քաշ տալու փոխարեն կարող եք հանձնել այն ավիաընկերության

աշխատակիցներին, ովքեր պարտավոր են ապահովել ուղեբեռի պահպանումը: 4. Մինչև երկու ժամով հետաձգվելու դեպքում ավիաընկերությունը պարտավոր է նաև սենյակ տրամադրել մինչև յոթ տարեկան երեխային և նրա ուղեկցողին: 5. երկու ժամից ավելի հետաձգման դեպքում ավիաընկերությունը պարտավոր է ձեզ տրամադրել երկու հեռախոսազանգի (այդ թվում՝ միջազգային) և երկու էլեկտրոնային հաղորդագրության անվճար իրավունք:

6. երկու ժամից ավելի հետաձգման դեպքում ավիաընկերությունը պետք է նաև ապահովի ձեզ սառը ըմպելիքով: 7. Տաք սննդով ձեզ պարտավոր են ապահովել չորս ժամ և ավելի ժամանակով թռիչքը հետաձգելու դեպքում: Յուրաքանչյուր 6-ից 8 ժամը մեկ ձեզ պարտավոր են տրամադրել սնունդ՝ կախված օրվա ժամանակահատվածից: