Ի՞նչ պետք է իմանա Եգիպտոս մեկնող զբոսաշրջիկը

Ծովափնյա հանգստի սիրահարները Եգիպտոս կարող են մեկնել տարվա ցանկացած եղանակի, բացի այդ ավիատոմսերը Հայաստանից Եգիպտոս թռչելու համար բավական մատչելի են, ինչը ավելի գրավիչ է դարձնում հանգիստը այս արաբական երկրում:

Ամեն տարի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են Հայաստանից մեկնում Եգիպտոս, ու հատկապես նրանք, ովքեր չեն կարողացել հանգստի մեկնել ամռանը: Վերջիններս իրանց վաստակած հանգիստը փորձում են վայելել տաք եւ արևոտ Եգիպտոսում:

Եթե արդեն հասցրել եք լինել Եգիպտոսում, ապա ամենայն հավանականությամբ պատկերացում ունեք երկրի առանձնահատկությունների ու տեղի բնակիչների մշակույթի վերաբերյալ: Իսկ ահա անփորձ զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում նախապես տեղեկացվել այդ ամենի մասին՝ անհարմար իրավիճակներից խուսափելու նպատակով: Եվ այսպես, ի՞նչ պետք է իմանա զբոսաշրջիկը Եգիպտոս մեկնելուց առաջ:

ՎԻԶԱ Այս տարվա մայիսից Եգիպտոս մեկնելու համար վիզան պարտադիր է բոլոր երկրների քաղաքացիների համար: Եգիպտոսի վիզայի համար պետք է Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանատան գրասենյակ ներկայացնել անձնագիր և լուսանկար: Վիզայի արժեքը 16 դոլար է: Հասցեն՝ Սեպուհի փողոց, 6ա: ԺԱՄԱՅԻՆ ԳՈՏԻ

Եգիպտոսի ժամային գոտին հետ է մնում երևանյանից երկու ժամով: Բանկերն ու պետական հաստատությունները այստեղ աշխատում են ամեն օր` բացի ուրբաթ եւ շաբաթից, ժամը 8:30-15:30: Պաշտոնական ոչ աշխատանքային օրը Եգիպտոսում ուրբաթն է: Խանութները հանգստավայրերում որպես կանոն աշխատում են 10:00-13:00 և 17:00-ից մինչև կեսգիշեր:

Եգիպտոսում պատրաստ եղեք նրան, որ չվերթները կարող են ուշանալ մի քանի ժամով. դա այստեղ սովորական երևույթ է: Առհասարակ Եգիպտացիները յուրահատուկ վերաբերմունք ունեն ժամանակի նկատմամբ: Մի քանի ժամով ուշանալը կամ առհասարակ պայամնավորված վայր չգալը նրանց համար միանգամայն ընունելի է:

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ Եգիպտոսի դրամական միավորը եգիպտական ֆունտն է: Դրամը փոխանակել եգիպտական ֆունտի այնտեղ, իհարկե, ձեզ չի հաջողվի, այնպես որ, նախապես վերածեք ձեր գումարը դոլարի: Դոլարը փոխանակել դուք կկարողանաք յուրաքանչյուր եգիպտական բանկում, սակայն եղեք ուշադիր: Փոխարժեքները բանկերում կարող են խիստ տարբերվել միմյանցից: