Ամենազարմանահրաշ հյուրանոցներն աշխարհում

Հյուրանոց ստորջրյա սենյակներով․ (Տանզանիա) հյուրանոցը գտնվում է Զազնիբարում (կղզի Հնդկական օվկիանոսում)։ 1-ին տախտակամածը հյուրասենյակով եւ լոգարանով գտնվում է ծովին հավասար։ 2-րդ հարկը նախատեսված է հանգստի համար, իսկ երրորդն ամենահետաքրքիրն է, քանի
որ գտնվում է ջրի տակ։ Սա պատուհաններով

ննջասենյակ է, որտեղից կարելի է դիտել ծովի հատակին ապրող կենդանիներին եւ հիանալ ստորջրյա աշխարհի գեղեցկությամբ։ հյուրանոց-հեռուստաաշտարակ․ (Նիդեռլանդներ) հյուրանոցը գտնվում է նախկին հեռուստատեսության շենքում։ Այդտեղից հրաշալի տեսարան է բացվում, իսկ 185 մ բարձրություն ունեցող վերջին հարկը հրաշալի գեղեցկություն ունի։

Հյուրանոց ծառի մեջ․ (Շվեդիա) հյուրանոց 3Լուլեո քաղաքից ոչ շատ հեռու՝ Հարադսի անտառներում է գտնվում հյուրանոցը ժամանակակից կահույքով ու անվճար վայֆայով։ Սենյակները կախված են ծառերից։ Այցելուները հիանում են այս հյուրանոցի արտասովոր դիզայնով եւ բնության գրկում առանձնանալու հնարավորությամբ։ Հյուրանոց քարանձավում․ (Իտալիա)

հյուրանոցը գտնվում է Իտալիայի Մատերա քաղաքի պատմական թաղամասերից մեկում։ Առանձնանում է յուրահատուկ ճարտարապետական լուծումներով ու մթնոլորտով։ Հյուրանոցի պատուհաններից բացվում է դեպի եկեղեցի եւ Բազիլիկատ լեռներին նայող հիանալի տեսարան։ Հյուրանոց էսկիմոսների տնակների նմանությամբ(Ֆինլանդիա) հյուրանոցը կառուցված է բևեռների ձևով։ Հյուրերին առաջարկվող զվարճանքներից մեկը ապակե ճաղերում ապրելն ու տաք անկողնում պառկած հյուսիսային տեսարանով հիանալն է։

Հյուրանոց-գնացք․ (Մեծ Բրիտանիա) հյուրանոցը նրանց համար է, ում հոգեհարազատ է ճանապարհային ռոմանտիկան։ 19-րդ դարում այն կայարան է եղել, իսկ այժմ նրբաճաշակ հյուրանոց է։ Սպասասրահից կարելի է մուտք գործել կառամատույց, որտեղ ամռանը կենվորներին նախաճաշ է մատուցվում։ Իսկ սենյակները գտնվում են Էդուարդ թագավորի ժամանակներից մնացած, բայց հիմա վերանորոգված պուլմանյան վագոններում։

Հյուրանոց-օազիս․ (Արաբական Միացյալ էմիրություններ) հյուրանոց 7Կատարյալ հանգիստ կարելի է ունենալ ոչ միայն ծովափնյա հյուրանոցներում, այլև անապատներում։ հյուրանոցը լավագույնն է այս առումով։ Բացի հանգստից, կենվորներին հասանելի են նաև առողջարանը, ռեստորաններն ու էքսկուրսիաները։ Հյուրանոց․ (Գերմանիա)

հյուրանոց 8 Քեյզերսլաուտերն քաղաքի կենտրոնում՝ Ճապոնական այգուց ոճ հեռու, որտեղ կենվորները կարող են իրենց լավ զգալ: Ձվաձև հյուրանոց Էլբրուսում․ (Ռուսաստան) 10 Հիանալի ապաստարան է լեռնադահուկային սպորտի սիրահարների համար։ հյուրանոցը հնարավորություն է տալիս հիանալու մայրամուտի ու արևածագի սքանչելի տեսարաններով։ Թեև սենյակներն այնքան էլ մեծ չեն, բայց շատ հարմարավետ են։