Ահա, թե ինչ պետք է իմանա Բուլղարկա մեկնող զբոսաշրջիկը

Բուլղարիայի հանգստավայրերը շատ հայտնի թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ Եվրոպայում: Բոլոր ծովափերն այստեղ ծածկված են հրաշալի դեղին ավազով, Սև ծովի ջրերը տաք են եւ հաճելի, իսկ Բուլղարիայի հիասքանչ լեռները անտարբեր չեն թողնում և ոչ մեկին:

Բուլղարիան հրաշալի վայր է խաղաղ հանգստի համար, իսկ զբոսաշրջիկը, ահա թե ինչ պետք է իմանա, եթե որոշել է իր հանգիստն անցկացնել հենց այս երկրում: ԿԼԻՄԱ Բուլղարիան առհասարակ շատ արևոտ երկիր է: Ձմռանն այստեղ լինում է մինչև մինուս 5 աստիճան, իսկ ամռանը՝ մինչև պլյուս 40: Շատ մեծ դեր կլիմայի ձևավորման գործում խաղում են Սև ծովն ու լեռները:

Բուլղարիայում հրաշալի զարգացած է լեռնադահուկային ակտիվ հանգիստը: Շատերը համարում են, որ Բուլղարիայի ձմեռային հանգստավայրերը լավագույններից մեկն են աշխարհում: ԼԵԶՈՒ Բուլղարիայի բնակչության 83 տոկոսը բուլղարներ են: Այստեղ ապրում են նաև ռուսներ, հույնսեր, հրեաներ, հայեր և այլ ժողովուրդներ: Մեծամասնության լեզուն բուլղարերենն է, բայց այստեղ խոսում են նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով:

ՎԻԶԱ Բուլղարիա մեկնող Հայաստանի քաղաքացին պետք է ստանա վիզա Բուլղարիայի դեսպանատանը, որը գտնվում է Նոր Արեշում՝ Սոֆիայի փողոց, 16 հասցեում: Պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է: Անձնագիր, որը պետք է վավեր լինի նվազագույնը վեց ամիս (երկարացված անձնագրեր չեն ընդունվում) 3-4 չափի 2 լուսանկար, Տեղեկանք աշխատավայրից` պաշտոնի ու աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով, ֆիրմայի բլանկի վրա

(թարգմանված ռուսերեն կամ անգլերեն), Մասնավոր ընկերությունների համար` գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն), Տեղեկանք բանկային հաշվի վերջնական մնացորդի մասին (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն), առկայության դեպքում՝ բանկային քարտեր

Ուսանող կամ աշակերտ լինելու դեպքում՝ տեղեկանք ուսումնական հաստատությունից (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն), Սեփականաշնորհման վկայականներ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն), Ամուսնության կամ ամուսնալուծության վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
Երեխաների ծննդյան վկայականներ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն), Ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրեր Ամուսնացած չլինելու դեպքում`

Ծննդյան վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն), Ծնողների անձնագրեր, ամուսնության վկայական, չլինելու դեպքում՝ հայրության ճանաչման կամ միայնակ մայրության վկայական
Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրոյին համարժեք դրամ: